Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար և իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Այդ մասին հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»: Սալեհին շեշտել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել է տասն անգամ: «Մենք չէինք պատրաստվում նման քայլերի, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել է Սալեհին: