Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահը նամակ է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին՝ նվիրված տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,-նրա խոսքը մեջբերել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է Ռաբիիին, «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանի հարևաններին»: «Խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»,-ասել է նա:
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան: