Բրունեյը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նկատմամբ: Այս մասին Արևելաասիական XIV գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միասնական շուկայի ստեղծման փորձ է ձևավորվել Եվրասիական տնտեսական միությունում, կցանկանայի նշել, որ կազմակերպությունը բաց է շահագրգիռ երկրների հետ համագործակցության համար»,- ասել է նա:
ՌԴ վարչապետը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է միավորել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության պոտենցիալը: