Նոյեմբերի 4-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել սըր Լինդսի Հոյլը, ով ավելի վաղ զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը:
Հոյլը խոսնակի տեղակալի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին: Նախորդ խոսնակ Ջոն Բերքոուի պաշտոնաթող լինելուց հետո 62-ամյա Հոյլին համարում էին այդ պաշտոնի առավել հավանական թեկնածուն:
Հոյլին հաղթանակի առթիվ շնորհավորել են և վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով նոր խոսնակի բարությունն ու խելացիությունը, և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
Նշենք, որ ներկայիս կազմով խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հոյլը կլինի ընդամենը երկու օր: Նոյեմբերի վեցին խորհրդարանը կարձակվի դեկտեմբերի 12-ին նշանակված ընդհանուր ընտրությունների նախաշեմին: