Իրանը նոյեմբերի 6-ին կսկսի իրականացնել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հերթական փուլը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը վաղը կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հերթական փուլը», - հայտարարել է Իրանի նախագահը:
Նշվում է, որ նոր փուլը կսկսվի Ֆորդո միջուկային օբյեկտում ցենտրիֆուգի գործարկումից: