«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրությամբ տեղեկացրել է խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ հաստատելով նախկինի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել խմբավորման 2-րդ խալիֆ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշին: Նաև հայտնի է դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար, ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին: