Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց:
Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան, Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը: