Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մեքսիկայում արդարադատությունը երկրի կառավարության գործն է:
«Նախագահ Թրամփի միջոցով ես հայտնել եմ իմ խորագույն ցավակցությունները Չիուաուայի և Սոնորայի սահմանին միջադեպի զոհերի հարազատներին և մտերիմներին: Թրամփին շնորհակալություն եմ հայտնել օգնելու պատրաստակամության համար և հայտնել, որ արդարադատությամբ զբաղվում են Մեքսիկայի կառավարության մարմինները»,- Twitter-ի իր էջում նշել է Լոպես Օբրադորը:
Մեքսիկայի նախագահն այսպիսով հրապարակայնորեն մերժել է նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ օգնության մասին 2 առաջարկները՝ Մեքսիկայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին անմիջապես միանալու մասին:
«Ժամանակն է, որ Մեքսիկան ԱՄՆ օգնությամբ պատերազմ հայտարարի թմրակարտելներին և դրանք երկրի երեսից ջնջի: Ձեր նախագահից միայն զանգի ենք սպասում»,- Լոպես Օբրադորի հետ բանակցությունների նախօրեին Twitter-ում գրել էր Թրամփը:
Առաջնորդների հայտարարությունները հաջորդել են մորմոն համայնքի անդամների զանգվածային սպանությանը, որը նախօրեին տեղի էր ունեցել երկրի հյուսիսում: Հանցագործները գնդակոծել էին կանանցով և երեխաներով 3 ավտոմեքենա, մահացել էր 9 մարդ, 6-ը հրազենային վիրավորումներ ստացել:
Կառավարության վարկածով՝ այս 3 մեքենաների շարասյունը, որոնցով ընտանիք էր երթևեկում, կարող էին շփոթել հանցավոր խմբավորումների ավտոմեքենաների հետ