ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատասխանել է ուսանողների բողոքի ակցիային՝ նշելով, որ բուհերից Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները հանելու մասին օրենքում դրույթ կա, համաձայն որի, ամեն բուհ կարող է նշված առարկաները թողնել պարտադիր ուսուցման, փոխանցում է Rusarminfo-ն:
«Օրենքի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդը կարող է ունենալ ինքնուրույն որոշման հնարավորություն՝ թողնել առարկաները պարտադիր ուսուցման բոլոր ֆակուլտետներում», — նշված է նախարարության հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ օրինագծում ամրագրված է հայագիտական ուսումնասիրությունների, սփյուռքի համար մասնագետների պատրաստմնան առաջնահերթությունը՝ հետապնդելով հայկական ժառանգության, հայ մշակույթի պահպանման, տարածման նպատակ:
«Ավելին, Հայաստանի ցանկացած բուհ ընդունվելու համար, անկած ընտրված մասնագիտությունից, պարտադիր է մնում հայոց լեզվի քննությունը», — ասված է փաստաթղթում: