Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.40 (Երևանի ժամանակով 11.40) Բենդեր Համիր քաղաքից 56 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվում է 16 կիլոմետր խորության վրա:
Վիրավորների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: