Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջևհամագործակցության միջխորհրդարանական 32-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 6-ին ասաց Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը խոսել է Գյումրու ռազմակայանի մասին։
«Չեմ կարող ասել, թե արդյոք ռուսական ռազմակայանը Գյումրիում լիովին կհամալրվի պայմանագրային զինծառայողներով», նշել է Վորոբյովը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կկատարի արդյոք ռուսական կողմն իր խոստումները, որ ռազմակայանում կծառայեն միայն պայմանագրայինները։ Վորոբյովը տեղեկացրեց, որ այսօր նախատեսում է այցելել ռազմակայան, որտեղ գուցե քննարկվեն նաև այդ հարցերը։