Միացյալ Նահանգները գործնականում ոչինչ չգիտի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլխի մասին: Այս մասին հայտնում է ABCnews-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի:
Դրա հետ մեկտեղ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԻՊ նոր առաջնորդը «ոչ ոք» է, և դա խանգարում է գրոհայիններին համախմբվելու նրա շուրջ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է Իդլիբում ԱՄՆ զինված ուժերի գործողության արդյունքում: