Թուքրիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հաստատել են նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում բանակցություններ անցկացնելու մտադրությունը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի նախագահի վարչակազմին հղումով:
Վարչակազմում հայտնել են, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:
ԱՄՆ նախագահն իր հերթին Twitter-ում Էրդողանի հետ հեռախոսազրույցը որակել է «շատ լավը»: «Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Էրդողանին հաջորդ չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, Սպիտակ տանը», - գրել է Թրամփը: