Ամերիկյան ռազմական F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս:
«Չորեքշաբթի ուշ երեկոյան Միսավայում տեղի ունեցող ուսումնավարժանքի ընթացքում F-16-ը հրթիռ է նետել կրակադաշտից 5 կմ հեռավորության վրա»,- նշված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուժերի հրամանատարության Twitter-ի էջում:
Պատահարի պատճառները պարզվում են, տուժածների մասին տեղեկություններ չկան: Հետաքրքրական է, որ ամերիկացիները կարծում են, որ տեղի ունեցածն ընդգծում է զորավարժությունների կարևորությունն ու առավելագույնն իրական պայմաններին մոտ լինելը: