Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է 4,7 միլիարդ դոլար գումարին: Այս մասին նոյեմբերի 7-ին հաղորդել է YTN հեռուստաալիքը:
Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց մեծ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք է հատկացվեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի անվտանգության մեծացմանը և կարիքներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նաև պնդում է, որ Հարավային Կորեայի մուծումների մի մասը բաշխվի Կորեական թերակղզու սահմաններից դուրս ԱՄՆ-ի զինված ուժերը պահելու համար:
Իր հերթին խորհրդարանի Կորեայի հանրապետության միավորման կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնը հայտարարել է, որ այդ պահանջը չի տեղավորում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում, ուստի անհարժեշտ է ստանալ Ազգային ժողովի պատգամավորների հավանությունը: