Չեչնիայի կառավարության նիստում ելույթի ժամանակ հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել պատժել այն մարդկանց, որոնք համացանցային տիրույթում վիրավորում են մյուսների արժանապատվությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Նրանց, ովքեր զբաղվում են բամբասանքով, մարդկանց միջև համերաշխությունը քանդելով, թշնամանք տարածելով, եթե մենք չկանգնեցնենք նրանց՝ սպանելով, նստեցնելով, վախեցնելով, ոչինչ էլ չի ստացվի»,- ասել է Կադիրովը:
Կադիրովը նշել է, որ հիմա իր խոսքերը սխալ կհասկացվեն, սակայն նա օրենքի կողմնակից է:
Չեչնիայի ղեկավարը նախկինում էլ է կոչ արել դիմել ճնշման տարբեր մեթոդների, երբ խոսքը վերաբերում է «անվտանգությանը»: