ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 մլն դոլարի դրամական պարգևատրում է սահմանել Ալ-Քաիդա խմբավորման երկու ղեկավարներին գտնելուն նպաստող տեղեկատվության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով Պետդեպի տարածած հայտարարությանը:
«Պետդեպարտամենտի Rewards for Justice («Պարգևատրում արդարադատությանն օգնելու համար») ծրագիրն առաջարկում է 6 մլն դոլար այնպիսի տեղեկատվության համար, որը կօգնի գտնել Սաադ բեն Ատիֆ ալ-Աուլակիին, և 4 մլդ դոլար Ահմեդ Մահմուֆ ալ-Կոսիին»,- նշվում է հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի հավաստմամբ, երկու զինյալներն էլ կապ ունեն ԱՄՆ դեմ հարձակումների հետ: