Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ժողովրդավարական կուսակցության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Բլումբերգը մտադիր է հանձնել փաստաթղթեր, որպեսզի սկսի ընտրապայքարն առաջնային ընտրություններում՝ Ալաբամա նահանգում: Դրանք կկայանան 2020թ. մարտին:
Սույն թվականի մարտին Բլումբերգը հայտարարել է, որ երկար մտածելուց հետո որոշել է մասնակցել ընտրապայքարին:
77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի նույնանուն գործակալության հիմնադիր:
Միլիարդատերը հանդիսանում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes-ի գնահատականով, նրա կարողությունը կազմում է 52 մլրդ դոլար: