Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու հետազոտական խմբերի ստեղծման մասին, որոնց խնդիրներն են լինելու 6G-ի ոսւումնասիրման և ներդրման պլանները, հաղորդում է Hightech+-ը։
Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախարար Վան Սիի խոսքով՝ 6G-ի ստեղծումը պետք է համարել առաջնահերթ խնդիր և պետության զարգացման «կարևոր փուլ»։ Նախարարությունն սկսում է գրել 6G-ի անցնելու պլանը, ինչպես նաև ուսումնասիրելու է այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավոր տարբերակները, ասել է նա։
Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչև տարեվերջ Չինաստանում նախատեսում են գործարկման մեջ մտցնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը նույնպես փորձում են հետ չմնալ։