ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Իրանին մեղադրել է «միջուկային էսկալացիայի» մեջ՝ մյուս պետություններին կոչ անելով մեծացնել Թեհրանի վրա ճնշումը:
«Իրանի կողմից միջուկային գործունեության ընդլայնումը մտահոգություն է առաջացնում, քանի որ Իրանը հասկացնում է միջուկային արագ առաջխաղացման ներուժ ունենալու մասին»,- նշված է Պոմպեոյի հայտարարության մեջ: «Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները մերժեն այս ռեժիմի շորթումները և լուրջ քայլեր ձեռնարկեն ճնշման մեծացման համար: Իրանի շարունակական և բազմաթիվ սադրանքները այդպիսի գործողություններ են պահանջում»,- ասել է Պոմպեոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ուրանի հարստացում է սկսել Ֆորդո օբյեկտում: Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ ներմղել ցենտրիֆուգեր, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ: