Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից:
«Չինական կողմը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այդ մեթոդներից, միակողմանի պատժամիջոցներից և Իրանի հանդեպ ծայրաստիճան ճնշումից, քանի որ միայն այդպես կարելի է վերադառնալ խնդրի լուծման ելակետային ճիշտ ճանապարհին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է չինացի դիվանագետը:
Պաշտոնյան նշել է, որ մերձավոր Արևելքում առկա լարված դրությունը կապված է ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների և ճնշումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագիրը լքելու փաստի հետ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների՝ այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, ինչպես նաև ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ: