Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր, որպեսզի կողմերը կարողանան սկսել առևտրային գործարքի «առաջին փուլը»: Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:
Մասնավորապես, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ երկու կողմից տուրքերը պետք է չեղարկվեն հավասարաչափ, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ սկսել:
Պաշտոնյան հավելել է, որ կողմերը վերջին 2 շաբաթվա ընթացքում համաձայնել են չեղարկել հավելյալ տուրքերը, որոնք սահմանվել էին բազմամսյա առևտրային պատերազմի ժամանակ: