Նյու Յորքում դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել սեփական բարեգործական հիմնադրամի աշխատանքի չարաշահման պատճառով, որի միջոցները Թրամփն օգտագործել է անձնական քաղաքական և բիզնես շահերի համար:
Դատարանը որոշում է կայացրել այն հայցի հիման վրա, որը Թրամփի դեմ ներկայացրել էր Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Trump Foundation-ի չարաշահման գործով:
Դատավորը որոշել է, որ Թրամփը անօրինականորեն ազդել է իր նախընտրական քարոզարշավի աշխատակիցների վրա 2016 թվականին Այովայում կուսակցական նախընտրական համաժողով նախապատրաստելիս վետերանների համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ անցկացնելու համար: