Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Բինգյոլից ընտրված պատգամավոր Էրդար Այդեմիրը խորհրդարանում ելույթ է ունեցել զազաերենով, ինչը վրդովվեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը, ինչպես նաև , «Ազգայնական շարժում» (MHP) , ու ազգայնական « İYİ» կուսակցություններին։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` ի նշան բողոքի` «İYİ»-ի կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը։ Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺԴԿ-CHP) հիշեցրել է քրդամետ պատգամավորին, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է։
Ի պատասխան դրան, քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուչը հակադարձել է Գյոքին, նշելով, որ Թուրքիայում տարբեր ազգեր են ապրում և ոչ մեկ իրավասու չէ նրանց արգելել խոսել հարազատ լեզվով խոսել։