Իրանի հյուսիս-արևմուտքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 520-ի, զոհվել է 5 մարդ, հայտնում են իրանական լրատվամիջոցները: 5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: