Մոսկվան հույս ունի, որ Իրանը միջուկային զենք չի ունենա: Դրա համար ստեղծված են վերահսկման և ստուգման անհրաժեշտ մեխանիզմներ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՐԻԱ Նովոստի-ն։
«Իրանը միջուկային զենք չունի, և մենք հուսով ենք՝ երբեք չի ունենա։ Դրա համար միջազգային հանրության կողմից ստեղծվել է հուսալի միջազգային իրավական ապահով ցանց և ստուգման անհրաժեշտ մեխանիզմներ»,- ասել է Ռյաբկովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման միջազգային համաժողովում։