Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
Ավելի քան 383 մարդ տուժել է Բոլիվիայում 19 օր տևած բողոքի ցույցերի արդյունքում՝ կապված նախագահ Մորալեսի վերընտրվելու հետ, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել են հոկտեմբերի 20-ին:
Երկրի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հաշվարկով, այս ընթացքում Բոլիվիայի տարբեր քաղաքներում տուժել են 383 հոգի՝ 325 տղամարդ և 58 կին: Տուժածները վիրավորում են ստացել Մորալեսի կուսակցության աջակիցների հետ բախումների արդյունքում:
Հաղորդվում է, որ ցույցերի սկզբին կալանավորվել է 195 մարդ: