ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ Գորիսում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև շրջեցին Գորիսում:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր` նոյեմբերի 10-ին Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյաի հետ:
Նա ծանոթանաում է սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: