Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (PSOE) հաղթել է արտահերթ ընտրություններում՝ ձայների 99 տոկոսի մշակումից հետո, հաղորդում է El Pais-ը։
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ սոցիալիստները խորհրդարանի նոր կազմում կստանան 350 տեղից 120-ը։
Խորհրդարան են անցել նաև պահպանողական Ժողովրդական կուսակցությունը՝ 88 մանդատով, Vox ուլտրաաջ կուսակցությունը՝ 52 մանդատով և ձախակողմյան «Պոդեմոս» միությունը՝ 35 մանդատով։
Կատալոնիայի Ձախ հանրապետականներ կուսակցությունը կստանա 13 մանդատ, իսկ Քաղաքացիներ կուսակցությունից լիբերալները՝ 10:
Նշենք, որ կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, որպեսզի կարողանա միայնակ կառավարություն ձևավորել: Սա նշանակում է, որ ընտրություններից հետո կսկսվի կուսակցությունների միջև բանակցությունների դժվար փուլը: