ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում:
«Մեր կարծիքով և տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում և հարստացրել է: Սա շատ վատ քայլ է»,- հայտարարել է նա:
Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առևանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնին վերադարձնելը», ով Իրանում կորել էր 2007 թվականին:
Հիշեցնենք՝ Իրանի կողմից նոյեմբերի 7-ի գիշերը Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը վերականգնել էր: