Հաջորդ ուսումնական տարվանից Իտալիայի դպրոցների յուրաքանչյուր դասարանում կպահանջվի ուսումնասիրել կլիմայի փոփոխությունը և կայունությունը: Նման նախաձեռնության շնորհիվ Իտալիան կհավակնի դառնալ աշխարհում բնապահպանական կրթության ոլորտում առաջատար։
Կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին ասում է, որ բոլոր հանրակրթական դպրոցները տարեկան 33 ժամ պետք է ուսումնասիրեն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները:
Դասերը կներառվեն արդեն իսկ առկա քաղաքացիական հասարակության դասերի մեջ, որոնք կունենան «բնապահպանական հետք»՝ սկսած 2020-ի սեպտեմբերից: