«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին։
«Ես Մորալեսին հիանալի աշխատանք եմ առաջարկում, հեռուստաշոու իսպանական ռադիոկայանում: Էկվադորի նախկին նախագահ Կորեան արդեն երկրորդ տարին է մեզ համար հեռուստահաղորդում է վարում RT-ի իսպաներեն ալիքում », - Twitter-ում գրել է Սիմոնյանը։
Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսն ընտրություններում իր հաղթանակի պատճառով հոկտեմբերից երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է իր հրաժարականի մասին: