Բոլիվիայի «Դեմոկրատական միասնություն» ընդդիմադիր կուսակցությունից Սենատի անդամ Ժանին Անիեսը կդառնա երկրի նախագահի պաշտոնակատար, հաղորդում է տեղական Pagina Siete պարբերականը։
Բոլիվիայի Սենատի երկրորդ փոխխոսնակը հայտարարել է, որ ժամանակավորապես կզբաղեցնի նախագահի պաշտոնը՝ Էվո Մորալեսի հրաժարականից հետո՝ հղում անելով երկրի սահմանադրությանը։ Նա հավելել է, որ այդ պատասխանատվությունը կստանձնի միայն նոր ընտրություններ կազմակերպելու համար։