Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել Է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին:
Իրավաբանական ընթացակարգերն ավարտելուց հետո այս երկրից վտարվել է ահաբեկիչ ԱՄՆ-ից: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարությանը:
Բացի այդ, փաստաթղթեր են պատրաստվում Գերմանիայից ահաբեկչի արտաքսելու համար: Երկու օրվա ընթացքում Դանիա կվտարվի ևս մեկ ահաբեկիչ:
Գործակալությունը նոեմբերի 8-ին, վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, հայտնել էր, որ Անկարան նոյեմբերի 11-ին սկսելու է «Իսլամական պետության» ահաբեկիչների արտահանձնումն այն երկրներին, որտեղից նրանք սերում են: