Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլևս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձևավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել՝ նույնը սպասելով Սոցիալիստական կուսակցությունից:
Կասադոն հավաստիացրել է, որ իր կուսակցությունը կկատարի «իր պարտքը» և Սոցիալիստական կուսակցությունից սպասում է հաջորդ քայլին: Նրա խոսքով՝ Ժողովրդական կուսակցությունը միտված է «կայուն կառավարության ձևավորմանը»:
Դրա իրագործման համար Կասադոն համագործակցության կոչ է արել բոլոր կուսակցություններին, հայտարարելով, որ կառավարությունը պետք է կազմվի սոցիալիստների գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանի նոյեմբերի 10-ին անցկացված արտահերթ ընտրություններում, սակայն վերստին չի կարողացել մեծամասնություն հավաքել, որն անհրաժեշտ է միակուսակցական կառավարություն կազմելու համար: