Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ չի ակնկալում, թե երկրի մասշտաբային վերականգնման գործընթացն արագ տեղի կունենա և պատերազմի տարիներին երկրից հեռացած սիրիացիները շուտով հայրենիք կվերադառնան:
Նշվածը, սակայն, ըստ Սիրիայի նախագահի, ամենամեծ խնդիրը չէ:
«Երկրի վերականգնման համար մարդկային ռեսուրսը կբավականացնի, իսկ հավելյալ ռեսուրսի անհրաժեշտություն չկա: Վերականգնման գործընթացը պետք է տեղի ունենա աստիճանաբար, իսկ էմբարգոյի առկայությունն էլ ինձ չի անհանգստացնում: Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նման բարեկամական երկրներն էլ դառնալու են վերականգնման գործընթացի գլխավոր մասնակիցները»,- հավելել է Ասադը: