Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը:
Համապատասխան նոտան հասցվել է Բելգրադ:
«Գանայի Հանրապետությունը հետ է կանչել Կոսովոյի և Մետոքիայի ճանաչումը, ինչի մասին նոտայով ծանուցել է Սերբիայի ԱԳ նախարարությանը: Դրանով իսկ Գանան դարձել է ՄԱԿ-ի անդամ 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի ճանաչումը: Գանայի կառավարությունը կարծում է, որ Կոսովոյի և Մետոքիայի միակողմանի հռչակված անկախության ճանաչման՝ 2012 թվականի որոշումը եղել է վաղաժամ, ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եղել են Հելսինկիի հռչակագրի խախատում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևի հիմնարար խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կոսովոյի անկախության իրենց ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը և այլ երկրներ:
Ներկայումս Կոսովոյի Հանրապետությունը, ըստ Սերբիայի՝ ճանաչել է 100 երկիր: