Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, անհնար է: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Այսօր»-ը:
«Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել նրան, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասել է Լավրովը՝ հավելելով.
«Բոլորի համար պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»: