Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, հայտնում է «Այսօր»-ը:
«Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որպեսզի ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի նպաստենք ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», - ասել է Լավրովը:
Նա ավելացրեց, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որևէ մեկը կարող է պատերազմ սկսել.
«Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փոխշահավետ համագործակցություն ապահովելուն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: