Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեl Ելիսեյան պալատ, հաղորդում է «Արմենպրեսը»:
Վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետը Ելիսեյան պալատում է մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը։