ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգում՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Քարտերի նախագահական կենտրոնը, փոխանցում է ՐԻԱ Նովոստին։
Վերջին մեկ տարվա ընթացքում Քարտերին արդեն հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաև կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։ «Նախկին նախագահ Ջիմի Քարտերն այսօր երեկոյան ընդունվել է Էմորիի համալսարանի հիվանդանոց՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, որը առաջացել է վերջերս նրա ընկնելու հետևանքով արնահոսությունից», -ասվում է հայտարարության մեջ։
Պրոցեդուրան կանցկացվի երեքշաբթի առավոտյան։ Նրա կինը՝ Ռոզալինան, ամուսնու հետ է։