ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել թվիթերում, հայտնում է Panorama.am-ը։
«Շատ ուրախ եմ արձանագրել իմ գործընկեր Սերգեյ Լավրովի արդյունավետ այցը Երևան: Մանրամասն քննարկումներ և կոնկրետպայմանավորվածություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Շարունակում ենք դինամիկ աշխատել՝ մեր փոխգործակցության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են», - գրել է Զոհրաբ Մնացականյանը։