Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում: Այս մասին հաղորդում է Sputnik Kazakhstan-ը:
«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, զրուցել: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: Կարծում եմ, որ հարկավոր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստի ընթացքում:
Նազարբաևի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք հարթակի» վրա: