Բանգլադեշում երկու մարդատար գնացքների բախման հետևանով զոհվածների թիվը հասել է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածների և 28 տուժածների մասին: Աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի թիվը տակավին կարող է աճել, քանի որ ներկայումս որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են: Դրան մասնակցում են հրշեջներ, ոստիկաններ և բանակի ներկայացուցիչներ:
Կառավարությունը միջադեպի պատճառների հետաքննություն է սկսել:
Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 11-ի ժամը 24:00-ին) մայրաքաղաք Դաքայից 109 կիլոմետր հեռավորության վրա: