Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարափ անձրևների և ամպրոպների պատճառով: Այդ մասին հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարերքը հիմնականում կմոլեգնի Սիցիլիայի արևելյան ծովեզերքին, ինչպես նաև Կալաբրիայի և Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել Հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ է գործում:
Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաև Վենետիկում: Սպասվում է, որ օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ է համարվում արդեն 130 սանտիմետրը:
Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ: