Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կայցելի Բաքու և կմասնակցի համաշխարհային հոգևոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով պատրիարքի մամուլի ծառայությանը։
«Այցի շրջանակում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաև Բաքու քաղաքի Ուղղափառ սուրբ կանանց տաճարը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
Բաքվում նոյեմբերի 14-15-ին կկայանա աշխարհի կրոնական առաջնորդների II գագաթաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ՈւՄՎ) նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին և ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։ Հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգևոր առաջնորդներ տարբեր երկրներից։ Գագաթաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը և Ադրբեջանի իշխանությունները։