STEAM-երի* և ներառական կրթության համար արտադրանք մշակող և արտադրող ուկրաինական խոշորարգույն Еngler ընկերությունը հաղթել է Հայաստանի դպրոցները կրթական սարքավորումներով ապահովելու մրցույթում, որն անցկացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Education Improvement» միջազգային նախագծի շրջանակներում: Մրցույթին մասնակցում էին նաև ընկերություններ Հայաստանից, Իտալիայից , Չինաստանից և Ղազախստանից:
Մրցույթի պայմանների համաձայն՝ Հայաստանի 87 դպրոցներ սարքավորումներ կստանան ֆիզիկայի ուսումնասիրության համար, 84-ը՝ քիմիայի, ևս 48-ը՝ աշխարհագրության ուսուցման համար:
«Նման մասշտաբի մրցույթում հաղթելն ընկերության համար մեծ հնարավորություն է միջազգային շուկայում ներկայացնելու իր փորձը, որն ավելի վաղ հաստատվել է Բելառուսում և Վրաստանում: Մրցույթի իրավական բոլոր գործընթացներն ավարտելուց հետո նախագիծը կիրականացվի 2020 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում: Այդ ընթացքում մենք բոլոր դպրոցներին կտրամադրենք անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև ուսուցիչներին կսովորեցնենք աշխատել դրանց հետ», – նշել է Еngler ընկերության տնօրեն Միխայիլ Կալիտկինը:
Տեղեկություն Еngler ընկերության համար
«Գիտա-արտադրական «Еngler» ընկերություն» ՍՊԸ-ն STEАM-երի և ներառական կրթության համար արտադրանք մշակող և արտադրող ընկերություն է, որը ներկայացված է Interschool™ ապրանքանիշով: Ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր կրթական համալիր լուծումների իրականացման ոլորտում:
Իր գործունեության 10 տարիների ընթացքում ընկերությունը ժամանակակից կրթական սարքավորումներով ապահովել է ավելի քան 3000 դասասենյակ Ուկրաինայում և աշխարհում, վերապատրասել է ավելի քան 6000 ուսուցիչների՝ կիրառելու կրթական և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներն ուսումնական գործընթացում, մշակել է մեթոդաբանական ձեռնարկներ թվային լաբորատորիաներ օգտագործելու համար:
Ողջ InterSchool™ արտադրանքը պատրաստվում և իրականացվում է «Մթնոլորտային դասարան կոնցեպտի ներքո»՝ համալիր լուծում, որը պարունակում է աշակերտին ուսումնական գործընթացում ներգրավվելու կրթական ողջ գործիքակազմը:
*STEAM (Science, Technology, Engineering, the Arts and Mathematics) – գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, մաթեմատիկա: Մոտեցում կրթական գործընթացին, որի համաձայն՝ գիտելիք ստանալու հիմք է հանդիսանում գիտական երևույթների պարզ և հասանելի վիզուալացումը, թույլ է տալիս հեշտությամբ հասկանալ և ստանալ գիտելիք՝ հիմնված պրակտիկայի և գործընթացի խորքային ըմբռնման վրա: