Բոլիվիայում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է 7 մարդ, հայտնում է El Deber պարբերականը:
Հիշեցնենք, Բոլիվիայում բողոքի ակցիաներն սկսվել էին հոկտեմբերին կայացած նախագահակական ընտրություններից հետո: Ընդդիմությունը չի ճանաչել Էվո Մորալեսի հաղթանակը, փողոցում սկսվել են բողոքի ակցիաներ: Ավելի ուշ ցուցարարների կողմն սկսեց անցնել ոստիկանությունը և բանակը:
Մորալեսը հայտարարել է հրաժարականի մասին նոյեմբերի 10-ին և երկու օր անց լքել է երկիրը:
Սակայն նրա հեռանալուց հետո բողոքի ակցիաները չեն դադարում: Բախումների արդյունքում տուժել է մոտ 400 մարդ: