Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Նման տվյալներ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, հայտնում է Panorama.am-ը։
Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են։