Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին և գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: